Աշխարհի սիմֆոնիայի բոլոր նոթերը


Աշխարհի սիմֆոնիայի բոլոր նոթերը

Ես ճամփորդող մի կարմիր լազ նավակ
Լեռների վրա Քուրդիստանի ,
Ուր այրվում են քուրդ և թուրք եղբայրներն իմ`
Ընկնելով  գետնին հատված առ հատված,
Եղերերգն անգամ  ի զորու չէ արտահայտել
Ցավը  քար նետող քուրդ երեխաների`       
Բռնաբարված դժոխք բանտերում ֆաշիստ-քեմալական:

Իմ անուրջներից վարդեր քաղեցի հայկական
Ընդդեմ Թուրքիայում տիրող ռասսիզմի.
Չարաճճի ճնճղուկներն իմ հույսի
Կյանքի ուսին
Դայլայլում են լազերեն,
Ես համբուրում եմ հունարեն
Գիշերվա  խոնավ նախադասությունները
Լուսնի լույսի տակ,
Ես գրկում եմ գարունը զազաերեն
Նրա իրանի ամենաքնքուշ մասից:

Մենք այրվել ենք միլլիոն անգամ են Օսվենցիմում
Որտեղ մեռել էր խղճը,
Մեր երազները գամվել են
72.000 անգամ Դերսիմում
Զզվելի ժպիտով վայրենության…
Մենք խորշտանգումների խաղալիքներ ենք եղել Իրաքում`
Ամերիկյան ոճի «ազատությամբ»,
Մենք ալևի ժողովուրդ ենք եղել` գնդակոծված փողոց առ փողոց
Քաղաքակրթության  սրտից
Քաղաքներում Մարաշ և Չորում,
Մենք  353.000  հույներ էինք Պոնտոսի` կոտորված
Արյունալի որսից ռասիստական ​​ցանկությունների:
Արևմտյան «քաղաքակրթությունն» անտեսեց
Մեռած  ծաղիկները
Մեր օձիքներին Սերեբրենիցայում,
Մեր հայ օրորոցայինները
Լռեցվեցին 1.500.000 անգամ
Արարատի լանջերին:

Նրանք կոտրեցին թևերը մեր ազատության
Պաղեստինում … քարով,
Նրանք թրածեցին մեր երեխայական ոգևորությունը
Ռուանդայում … յաթաղանով:
Մինչ  շահույթը բուրգերի
Փարավոնի զենքարտադրական ընկերությունների
Աճում  է  դոլարի հիմքի վրա
Մեֆիստոֆելեսյան ռիթմով,
Մինչ աթոռներն ու ուսադիրները
Որկրամոլ եսասիրության
Գիրանում են

Ես հրաժարվում եմ ավելացնել ևս մեկ տառ
Ռազմատենչ նախադասությունների վերջում,
Որովհետև ես սիրում եմ բոլոր նոթերն
Աշխարհի սիմֆոնիայի:

Սերքան Էնգին
Հուլիս 2014

/Թարգմանեց` Մարինե Ս. Մանուկյան/